Արդեն վարկաբեկման թեմաները սկսել են. Վլադիմիր Գասպարյան (տեսանյութ)
Հայաստան
Ապրիլի 19-ին ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնկացել են Երևան քաղաքի վարչության և ենթական բաժինների ղեկավարները։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների ընթացքում օրինականության և հասարակական կարգի պահպանման և այդ ուղղությամբ ոստիկանությանն առաջադրվող խնդիրներին։
«Ընտրությունները պետք է ըստ պատշաճի անցնեն, որովհետև արդեն վարկաբեկման թեմաները սկսել են, որպես կանոն թիրախ է ընտրվում Ոստիկանությունը, բայց ժամանակը ցույց տվեց, որ ուշացած և հին տեխնոլոգիաներ են ոստիկանության վրա բարդել և ոստիկանության հաշվին վիվիդենտներ շահելը չաշխատեց և չի աշխատելու այլևս, որովհետև ոստիկանությունը գործում է պարզ և ճշմարիտ»,- խորհրդակցության ժամանակ ասել է Վլադիմիր Գասպարյանը։
Վերջինս նաև պատասխանատուներին ցուցումներ տվեց ոստիկանության գործառույթների վերաբերյալ, որոնց լիարժեք իրականացումը կապահովի ընտրությունների անցկացման բարձր մակարդակ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան