ԱՄՆ-ում Չեխիայի դեսպանը խնդրել է չեչեն ահաբեկիչներին չխառնել չեխերի հետ
Աշխարհ
ԱՄՆ-ում Չեխիայի դեսպան Պյոտր Գանդալովիչը հանդես է եկել հայտարարությամբ, որում խնդրել է չխառնել Չեխիայի հանրապետությունը Չեչնիայի հետ. գրում Ruvr.ru-ն:
Դեսպանը մեծ ողբերգություն է որակել Բոսթոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը և իր ցավակցությունն է հայտնել ամերիկացի ժողովրդին:
Դեսպանը խնդրել է նաև չխառնել Չեխիայի հանրապետությունը (Czech Republic) Չեչնիայի հետ (Chechen Republic), որտեղ որ ծնվել են ահաբեկչության հեղինակ Ցարնաև եղբայրները: Այս հայտարարությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱՄՆ-ի սոցիալական կայքերում օգտատերերի կողմից հայտնվում են գրառումներ, որոնցում ահաբեկիչ եղբայրներին չեխական ծագում են տալիս:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)