Սերբիան և Կոսովոն պատմական համաձայնության են եկել
Աշխարհ
Սերբիան և Կոսովոն Եվրամիության միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնության են եկել. գրում է Корреспондент-ը: Կոսովոն 2008-ին միակողմանի կարգով իրեն անկախ պետություն հայտարարեց: Շատ երկրներ ճանաչեցին նրա անկախությունը, սակայն Սերբիան մինչ օրս հրաժարվում է ընդունել այդ անկախ պետության գոյությունը:
ԵՄ-ին անդամակցելու համար Սերբիային ներկայացված պահանջներից էր նաև այն, որ Բելգրադը պետք է նորմալ հարաբերություններ հաստատի իր հարևանությամբ գտնվող բոլոր բալկանյան երկրների հետ:
Դրա դիմաց Կոսովոյի իշխանությունները կարող են ճանաչել Կոսովո-Միտրովիցի շրջանի սերբ բնակչության ինքնավարությունը:
Ներկայիս համաձայնությունը ձեռք է բերվել դժվարին բանակցությունների արդյունքում, որոնք տևել են մի քանի ամիս Սերբայի ի և Կոսովոյի վարչապետների միջև:
Դիտորդները նշում են, որ Սերբիան, ամենայն հավանականությաբ, համաձայնվել է ճանաչել Պրիշտինայի իրավուքը՝ իր կառավարումը հաստատել Կոսովոյի հյուսիսում, որը գերազանցապես սերբերով է բնակեցված: Դրան ի պատասխան՝ Կոսովոն համաձայնվել է սերբերին ինքնավարություն տրամադրել:
Այս համաձայնությունը ճանապարհ է բացում Սերբիայի համար դեպի ԵՄ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան