Խորվաթիայում պատերազմի վետերանը նռնակ է պայթեցրել սրճարանում
Աշխարհ
Ուրբաթ օրը Խորվաթիայի Զագրեբ քաղաքում 1991-1995թթ. խորվաթական զինված հակամարտության մասնակից վետերանի կողմից սրճարանում իրականցրած պայթյունից 7 մարդ է վիրավորվել:
Ոստիկանության տվյալներով՝ վիրավորներից 3-ը լուրջ վնասվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նռնակը պայթեցրել էր 52-ամյա վետերան Բրանկո Ն.-ն, ով ձերբակալվել է ոստիկանների կողմից. գրում է РИА Новости-ն:
Այժմ նրան մեղադրանք է սպառնում սպանության փորձի համար:
Ականատեսների վկայությամբ՝ Բրանկոն վեճի էր բռնվել սրճարանների հաճախորդ մի խումբ տղամարդկանց հետ, որից հետո նա գնացել էր տուն և նորից սրճարան վերադարձել նռնակով, որը և նետել էր տղամարդկանց ուղղությամբ:
Վիրավորված վետերանը պայթյունից հետո չի լքել սրճարանը և ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը նրանց ժամանելուց հետո:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան