Իտալիան 5-րդ քվեարկությամբ չի կարողացել նախագահ ընտրել
Աշխարհ
Իտալական խորհրդարանը 5-րդ անգամ չի կարողացել նախագահ ընտրել. գրում է Podrobnosti-ն:
Անհաջող ընտրությունների պատճառ են դարձել իշխող քաղաքական կուսակցությունների միջև առկա տարաձայնությունները, և առաջին հերթին՝ «5 աստղերի շարժում» և Բեռլուսկոնիի աջակողմյան «Ազատության ժողովուրդ» կուսակցությունների միջև:
Վերջիններս բոյկոտել էին ընտրությունները, որի արդյունքում ձախակողմյան ուժերի թեկնածու Ստեֆան Ռոդոտան հավաքել է210 ձայն անհրաժեշտ 504-ի փոխարեն:
Այսօր կայանալու է ընտրության ևս մեկ փուլ:
Հաշվի առնելով ընտրությունների հետ առաջ եկած բարդությունները՝ Իտալիայի ներկա նախագահ Ջորջո Նապոլիտանոն համաձայնվել է իր թեկնածությունը դնել ևս մեկ նախագահության ժամկետի համար: Ավելի վաղ նա նման հավանականությունը բացառել էր:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան