Ավտովթար Արմավիրի մարզում. մեքենան բախվել է ծառին, կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արազափ գյուղի բնակիչ 21 ամյա Արթուր Եղիազարյանը, վարելով GAZ 3110 մակնիշի 32 ՏՍ 259 համարանիշի ավտոմեքենան, նույն գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Եղիազարյանն ու ուղևոր Երևանի բնակիչ 27 ամյա Սարգիս Հովհաննիսյանը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:
Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցների հետ:
Վթարի վայր են ժամանակլե Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի աշխատակիցները, վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, առաջին դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում է նաև ՃՈ հետաքննիչ Մհեր Հակոբյանը:
Այս պահին ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի բաժնի փորձագետը և քննչական բաժանմունքի քննիչը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան