Արամ Մանուկյան. «Սերժից ազատվելու միակ ուժը Հայ ազգային կոնգրեսն է» (տեսանյութ)
Քաղաքական
«Չի եղել որևէ մեկը, ով անգամ ծանր տարիներին Վահագն Խաչատրյանի մասին մի բացասական բառ անգամ ասի»,- 168.am-ի փոխանցմամբ, այսօր Ավան համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀԱԿ ավագանու թեկնածու Վահագն Խաչատրյանին:
«Եթե Ավանում կամ Երևանում գտնեք ագամ մեկ մարդ, տղամարդու խոսք եմ ասում, ով կաշառք է տվել Վահագն Խաչատրյանին, որի ընտանիքին վայիս է եղել Վահագն Խաչատրյանը կամ իր համար բիզնես, տուն ու սեփականություն է հիմնել, եկեք ինձ ասեք և ես ձեզնից ներողություն կխնդրեմ»,- ասաց Արամ Մանուկյանը: Վերջինս անդրադարձավ նաև ՀԱԿ ավագանու ցուցակում ընդգրկած ևս մեկ թեկնածուի՝ Զոյա Թադևոսյանին, ով ևս, նրա խոսքով, բացի «բարձր անունից՝ ուրիշ ոչ մի բան չունի»: Արամ Մանուկյանը դարձյալ հորդորեց գտնել մեկին, ով բացասական որևէ բան կասի Զ. Թադևոսյանի հասցեին:
«Մենք ձեզ ներկայացնում ենք անարատ, պինդ ու սկզբունքային մարդկանց: Եթե մենք այդպիսին չլինեինք, իշխանությունը մեզ կուտեր: Մենք ուժեղ ենք մեր մաքրությամբ մեր կամքով, նպատակասլացությամբ ու ոչ մեկ մեզ չկարողացավ կոտրել, անգամ բանտերը: Չեմ ամաչում ասել, որ բոլորից լավը, բոլորից սկզբունքայինը ՀԱԿ-ն է և եթե երկրում փոփոխություն լինելու է, իմացեք, որ ՀԱԿ-ն է անելու:
Եթե Սերժից ազատվող մի կուսակցություն լինելու է, իմացեք՝ ՀԱԿ-ն է լինելու»,- նշեց նա՝ ավելացնելով, որ եթե այս նպատակների համար կլինեն «ուրիշները», որոնք «կցանկանան միանալ կամ իրենք միանան՝ շատ լավ», բայց նկատեց, որ «Սերժից ազատվելու միակ ուժը» Հայ ազգային կոնգրեսն է: «Եթե որևէ մեկը ձեզ կասի, թե Սերժի հրաժարականն է ուզում, որովհետև նա դահիճ է, որովհետև երկիրը դատարկում է իր կլանով, իր գողերով, հանցագործներով, կաշառակերներով, ձայնը նրան տվեք: Բայց չի լինելու նման քաղաքական ուժ: Կա միայն ՀԱԿ, որն ասում է, որ այս հանցագործներից, այս թշվառներից, այս երկիրը պետք է մաքրենք»,- ավելացրեց ՀԱԿ փոխնախագահը:
Արամ Մանուկյանը հրոդորեց նաև չհուսահատվել ու չխեղճանալ, որովհետև ժողովուրդն է երկրի տերը. «Ամոթ նրան, ով վախենում է թաղայինի կամ ժէկի պետի տված տասը հազար դրամից: Սովորություն են դարձրել, ասում են, թե Տարոնն ավելի քիչ փող ունի, քան Ռոբերտն ունի: Տո նրա տիրոջ, նրանն էլ… ով կաշառքով է մեծացել, այս երկրում գործ չունի:
Քիչ հանցագործը ավելի լավը չէ, քան հանցագործը: Երբեք չմտածեք, որ ով ձեզ փող է տալիս, ձեզ լավ է նայում: Հայ ժողովուրդն աննամուս չէ, որ կոպեկի գնով իր ապագան տա, անասուն չենք, որ փողով տանք մեր ապագան ուրիշին, այն էլ այն մարդուն, ով մեզնից գողացածից է մեզ վերադարձնում»: Արամ Մանուկյանը կոչ արեց չքվեարկել նրանց համար, ովքեր կաշառք են տալիս, այլ քվերակել նամուսով. «Ում օգտին ուզում եք քվեարկեք, բայց նամուսով քվեարկեք»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան