Ալիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում «Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականը Կառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվել Պատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով «Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվեն Հայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունը ԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբ Չորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետ Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկան ՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերով Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամ TRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան Կոստանյան 

100 դրամը դարձավ փոքրիկի մահվան պատճառ

Հասարակություն

Երեկ, ամբողջ օրը որոնողական համակարգում փնտրում էի մանկական դժբախտ պատահարների, մուրացկան երեխաների, տրաֆիքինգի ենթարկված փոքրիկների մասին նյութեր ու հանկարծ հանդիպեցի «թե աշխարհն էլ ինձ տան, ես իմ ձագուկին եմ ուզում» խորագրով ողբերգական պատահարի մասին հոդվածի: Ըստ նյութի՝ վարորդի անզգուշությամբ վրաերթի հետևանքով մահացել էր 4-ամյա փոքրիկը, և ամենասարսափելին այն է, որ վարորդն իրեն մեղավոր չի ճանաչում:

Կարդալիս մի դեպք հիշեցի: Ընդամենը 14 տարեկան էի , երբ մայրիկիս հետ հաճախում էի թենիսի մարզումների: Այդ ժամանակ մենք ապրում էինք Էրեբունի մասիվում: Արդեն երթուղային էինք նստել,գնում էինք Խանջյան փողոց: Սասունցի Դավթի կայարանի կանգառում մի փոքրիկ տղա կանգնեցրեց երթուղայինը, նստեց, որից հետո մի կին մոտեցավ նրան և թարմ խմորեղենով սկուտեղը դրեց տղայի ձեռքերի վրա: Հավանավար մայր ու որդի էին, մեկը խմորեղեն էր թխում, մյուսն էլ այն տանում էր խանոթներին հանձնելու:

Տղան շատ փոքրիկ էր, ընդամենը 8 կամ 9-ը տարեկան, այսօրվա պես հիշում եմ նրա աչքերի լրջությունը, նա իր տարիքից ավելի հասուն էր երևում: Նրա թախծոտ հայացքին նայելիս հասկանում էիր, թե ինչքան կազմակերպված է և քաջ գիտակցում է իր աշխատանքի կարևորությունը:

Տղան կանգնած էր: Կարելի է ասել՝ կանգնածների մեջ ամենահարմարը ինքն էր տեղավորվել: Նրա հասակը խնդիր չէր ստեղծել երթուղայինի մեջ կռացած ուղևորվելու: Նրան ոչ ոք տեղ չէր տալիս: Գուցե բոլորը մտածում էին,որ փոքրիկ է, կարող է կանգնել, սակայն, նստածներիցս ոչ ոք այդ ժամանակ չգիտեր, թե ինչ ծանրություն ունի սկուտեղը: Նույնիսկ սկուտեղը ոչ ոք չվերցրեց փոքրիկի բեռի ծանրությունը թեթևացնելու համար: Երևի մտածում էին կկեղտոտվեն կամ կշիրոտվեն:

Մայրս վեր կացավ՝ իր տեղը փոքրիկին զիջելով: Տղան նստեց իմ կողքը, կարելի է ասել՝ երկուսս էինք պահում այդ մեծ սկուտեղը: Այն բավականին ծանր էր և անուշահոտ:

Երթուղայինի վարորդը ամենայն հավանականությամբ ճանաչում էր, հավանաբար մեկ անգամ չէր,որ տղային փոխադրել էր: Տղայի երթուղային նստելու պահից վարորդը քթի տակ փնթփնթում էր: Ես լսում էի դա, ինձ հետ միասին լսում էին բոլոր ուղևորները, մեկ նայում էի տղայի դեմքին՝ մտածելով, որ ինչ-որ բան կասի, մեկ էլ վարորդին՝ հայելու միջոցով շարունակում էի հետևել բերանի շարժումներին:

Վարորդը շարունակում էր անհասցե նախատել և ինքն իրեն խոսել: Հավանաբար, վարորդի կանխատեսմամբ տղան չէր վճարելու հերթական 100 դրամը: Ողջ ուղևորների սրահը լռություն էր, ոչ ոք չէր խոսում և չէր ընդհատում վարորդին:

Տղային նայելիս հիշում էի, թե ինչպես փոքր հասակում մանկական ամսագրերից մեկում երեխաների մասին նյութ էի գրել, որ Հայաստանում երեխաները ուրախ են և անհոգ: Այդժամ հասկացա, որ սխալ նյութ եմ գրել:

Մայրս չդիմացավ և շատ խիստ ձայնով սաստեց վարորդին. «Լռի՛ր վարպետ, այլևս չխոսեք, ես կվճարեմ փոքրիկի փոխարեն»: Վարորդը սկզբում լռեց, հետո արդարացավ «Այ ցավդ տանեմ, ես հո 100 դրամի համար չեմ ասում»: Այդ ժամանակ ժուռնալիստական էությունս թույլ չտվեց լռել, փոռթկացի. «Վարպե՛տ, ես ապագա լրագրող եմ, ընդամենը երեք օր առաջ մեր երկրի երեխաների մասին նյութ էի գրել, որ անհոգ են: Դուք հակառակն եք ապացուցում»,-սաստեցի վարորդին ևս մեկ անգամ: Այդ ժամանակ մայրս ինձ վրա խոսեց, որ փոքրիկ եմ և անդաստիարակի տպավորություն պետք չէ թողնել, ես իրավունք չունեի մեծ մարդու հետ բանավեճի մեջ մտնել:

Իմ կողքին բացի տղայից ևս երկու աղջիկներ էին նստել՝ ուսանողներ, որոնց մինչ տղայի նստելն էինք տեղ տվել: Նրանք էլ ինձ ողջունեցին, ասացին. «ապրե՛ս, դու լավ լրագրող կդառնա՛ս...»:

Ես վիրավորված էի, ինքս ինձ տղայի փոխարեն էի պատկերացնում: Այդ ժամանակ մտածում էի, որ մեզանից և ոչ ոք ապահովագրված չէ խմորեղենի վաճառող դառնալուց: Մեզանից յուրաքանչյուրն էլ կարող էր հայտնվել այդ իրավիճակում:

Սրահում պահպանվում էր քար լռությունը, յուրաքանչյուրի անտարբեր վերաբերմունքը: Մինչ օրս էլ հիշում եմ թե՛ վարորդին, թե՛ տղային: Արդեն քանի տարի է, ինչ թենիսի չեմ հաճախում, չգիտեմ, թե տղան ինչով է զբաղված, շարունակու՞մ է նույն աշխատանքը, թե՞ ՝ոչ, ո՛չ էլ վարորդին եմ հանդիպում, երևի այլևս չի աշխատում:

300 դրամը մայրս վճարեց՝ իր, իմ և փոքրիկ տղայի համար: Մենք իջանք երթուղայինից, իսկ տղան շարունակեց ճանապարհը:

Այդ ժամանակվանից հասկացա,որ մեր երկրի թիվ մեկ խնդիրը լռությունն է, որը ստիպում է ուրանալ ամեն ինչ, նույնիսկ սեփական հոգին, անտարբեր լինել երկրում տիրող խնդրի նկատմամբ: Եթե այդ պահին 100 դրամը մեկ հոգու կյանքից ավել արժեցավ, ուրեմն ընտրություններում 5000-ականների կաշառքը արդարացված է:

Այսօր էլ կարդացի, որ մեկ զինվոր ևս մահացել է: Գուցե մեղադրենք ինքներս մեզ, որ մեր միասնական անտարբերությունն ու լռությունը սպանում է յուրաքանչյուրիս...

hovyan.com

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ
Ամենադիտված