«Ռեալ»–ը հաղթեց՝ առանց մեծ ջանքերի
Սպորտ
Իսպանական Լա լիգայում տեղի ունեցան հերթական տուրի առաջին հանդիպումները։ Մադրիդի «Ռեալ»–ն ընդունեց «Բետիս»–ին։ Արքայական ակումբը հաղթանակ տարավ՝ առանց մեծ ջանքեր գործադրելու։
Առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին խաղի հաշիվը բացեց Մեսութ Օզիլը. Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը օգտագործեց Բենզեմայի հիանալի փոխանցումը։ 57-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ արդեն Բենզեման։ «Բետիս»–ին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։ 73-րդ րոպեին 11-մետրանոցը հստակ իրացրեց Մոլինան։ Սակայն, ավելին անել չհաջողվեց։ Խաղի ավելացված ժամանակում հանդիպման վերջակետը դրեց Օզիլը՝ դառնալով դուբլի հեղինակ։ «Ռեալ»–ը հաղթեց 3-1 հաշվով։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան