«Ինչի՞ «Ժառանգությանը» չեք միանում». բնակիչը՝ ՀԱԿ թեկնածուին
Քաղաքական
Ինչպես հայտնում է Aravot.am-ը, այսօր Ավանում ՀԱԿ-ի համայնքային հանդիպմանը ներկա էր նաեւ ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանը: Նա հավաքվածներին հարցրեց. «Իրականում գիտե՞նք, ով է մեր ավագանին: Էդ 65 հոգին ովքե՞ր են: Մենք չգիտենք, որովհետեւ նրանք հրապարակային չեն գործում, չեն ասում՝ ինչով են զբաղվում: Մայիսի հինգից վիճակը փոխվելու է: Մենք, լինելով ձեր կողմից ընտրված, հաշվետու ենք լինելու առաջին հերթին ձեզ»:
Մինչ Վ. Կարապետյանը նախընտրական խոստումներն էր ներկայացնում, բնակիչներից մեկը իր դժգոհությունն էր հայտնում քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանին. «Այ մարդ, ամենքդ մի յան եք քաշում: Ինչի՞ չեք միավորվում: Ինչի՞ «Ժառանգությանը» չեք միանում»:
«Միացած ենք, գնում ենք միասին, իրար չենք քննադատում, ընտրություններից հետո միանալու ենք»,- խոստացավ պարոն Խաչատրյանը: Նույն բնակիչն էլ շարունակեց. «Երբ նախագահական ընտրությունները պրծան, դաշնակցական Ռուստամյանը գնաց Րաֆֆու կողքին կանգնեց, բա ինչի՞ ընտրություններից առաջ չէր կանգնում»: «Խնդիր չի եղել, կարեւորը օգնել է, կարեւորը բոլորս կարողացանք հասնել նրան, որ Րաֆֆին իր ձայները ստացավ»,- պատասխանեց պարոն Խաչատրյանը: Զրույցին խառնվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը. «Սենց չեղավ»՝ հորդորելով զրույցը դադարեցնել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան