Մի լուսանկարի պատմություն. Հայկոն, Ռաֆոն ու համակարգիչը
Այլ
«Սկսում ենք նոր շարք՝ «Մի լուսանկարի պատմություն»:
Մեր մեծ ու թանկ արխիվից կհանենք հայտնի մարդկանց հին լուսանկարները, որոնց պատմությունը կվերհիշեն ու կբացահայտեն հենց իրենք:
Մեր ընտրած առաջին լուսանկարում Հայկ Մարությանն ու Ռաֆայել Ղազանչյանն են: Դատելով լուսանկարում երևացող օրացույցից՝ այդ ժամանակ 1999 թվականն էր:
Լուսանկարը ցույց տվեցինք Ռաֆոյին ու խնդրեցինք մտաբերել դրա պատմությունը: Առաջին բանը, որ նա ասաց, հետևյալն էր. «Խայտառակ վատ նկար է (ծիծաղում է), եկեք ուրիշ նկար ընտրենք, որ պատմեմ»:
Միայն կարճ ժամանակ անց, շատ դժվարությամբ մտաբերեց մի քանի փաստ. «Անկեղծ չեմ հիշում, երևի Հայկոյին սովորեցնում էի, թե ինչպես համակարգչից օգտվի, (կատակում է), այստեղ երևի КВН–ի սցենարն էինք գրում»:
Սենյակի մասին էլ նշեց. «Եթե չեմ սխալվում, սա ''Շարմի'' այն ժամանակվա գովազդային բաժինն է»,-նշեց Ռաֆոն:
Իսկ վերջում կատակով ավելացրեց. «Չսիրեցի այս նկարը, իհարկե խոսքը Հայկոյի մասին չէ»»,-գրում է armstar.am-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան