«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականը Կառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվել Պատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով «Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվեն Հայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունը ԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբ Չորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետ Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկան ՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերով Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամ TRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան Կոստանյան Արմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվել 

Երևանը հրաժեշտ տվեց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսին

Հասարակություն

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ ամփոփվել է Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների ծրագիրը: Հանդիսությանը ներկա են եղել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, պետական ու քաղաքական գործիչներ, հոգևոր այրեր, արվեստի ու մշակույթի գործիչներ, բազմաթիվ գրասեր ու արվեստասեր երևանցիներ:

Իր ելույթում համառոտ ներկայացնելով տարվա ընթացքում իրականացված միջոցառումները՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այդ ընթացքում Երևանը սիրով հյուրընկալել է գրասեր միջազգային հասարակությանը, կայացել են բազմաթիվ համաժողովներ, փառատոններ ու համերգային ծրագրեր, ցուցահանդեսներ ու ներկայացումներ: Երևանում բացվել են նաև գրախանութներ, հարստացվել է գրադարանային ֆոնդը, տպագրվել են հայ ու արտասահմանցի հարյուրավոր հեղինակների բազմաթիվ գրքեր:

«Երևանն անցած տասներկու ամիսներին պատիվ ունեցավ կրելու Գրքի համաշխարհային մայրաքաղաքի բարձր ու պատվավոր տիտղոսը: Դա, կարծում եմ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով հայոց հինավուրց մայրաքաղաքի՝ գրքի ու գրականության նկատմամբ ունեցած դարավոր սիրո, համաշխարհային հանրության վստահության ու գնահատականի դրսևորումն էր: Կարծում եմ, որ քաղաքամայր Երևանն ունեցավ իր հատկանշական դերակատարումը այս գործում, և սիրով այս պատվաբեր տիտղոսը ապրիլի 23-ին հայկական պատվիակության կողմից կփոխանցվի Բանգկոկին՝ բովանդակային առումով հագեցած, կարևորված ու հարստացած»,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու մեկ անգամ ևս վերահաստատել միջազգային հումանիտար ծրագրերին մասնակցելու Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը: «Երևանն այսուհետ ևս պատրաստ է իր ամենագործուն մասնակցությունը բերել ՄԱԿ-ի ու, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն իր խոսքում նշելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների կարծիքով Երևանում իրականացված ծրագրերը օրինակելի են լինելու գրքի ապագա մայրաքաղաքների համար, նաև կարևորել է, որ իրականացված միջոցառումների արդյունքում այսօր մարդիկ ավելի շատ են կարդում:

«Փայլուն աշխատանք է կատարվել այս տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից: Այն բարձր տարավ 2012 թվականին Հայաստանի 12-րդ պատմական մայրաքաղաքը գրքի համաշխարհային 12-րդ մայրաքաղաք լինելու պատիվն ու բեռը: Մեզ համար սա լեցուն ու բազմազբաղ տարի էր: Ինչպեսև նախկինում՝ մեծածավալ ծրագրերում մենք որդեգրեցինք խոշոր կտավի մոտեցումը և ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ մեր ժառանգությունը, մեր ազգային արժեքները չեն սահմանափակվում մի քանի տասնյակ հազարավոր կիլոմետրերով: Վստահ եմ, որ մեզանում գրքի մեծարումը չի ավարատվելու փակման այս արարողությամբ: Մենք ականատեսն ենք լինելու բազմաթիվ նոր նախաձեռնությունների և ծրագրերի: Հանձնաժողովի անունից հատուկ շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանին և իմ տեսած նորօրյա Երևանի լավագույն քաղաքապետ Տարոն Մարգարյանին»,-նշել է Վիգեն Սարգսյանը:

Տոնական միջոցառումների շրջանակում Տարոն Մարգարյանը հետևել է քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված բեմադրությանն ու ազգային նվագարանների համերգին: Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի բակում ունկնդրել է նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարումները:

Քաղաքապետը շրջել է Երևան քաղաքի պատմության թանգարանի ճեմասրահով: Տոնական միջոցառումների շրջանակում անցկացվող գրքի ցուցահանդես-վաճառքի տաղավարներով շրջելիս Տարոն Մարգարյանը նաև մի քանի գիրք է գնել:

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակվելու կապակցությամբ 2012-ին բացված հուշամատյանում, որն ի պահ տրվեց Երևան քաղաքի պատմության թանգարանին, վերջին գրառումը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է կատարել. «Հպա՛րտ եմ Երևանով»:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար
Ամենադիտված