Շենգավիթում վագոն-տնակ է այրվել
Արտակարգ Պատահար
Ապրիլի 21-ին, ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ թաղամասի թիվ 14 փողոցում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ներքին Շենգավիթ թաղամասի թիվ 6 փողոցի մոտակայքում գտնվող դաշտում այրվում է բնակելի վագոն-տնակ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.53-ին, մարվել' 07.33-ին: Ամբողջությամբ այրվել է երկաթե վագոն-տնակ (60 քմ):


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան