ԱՄՆ-ում մարիխուանայի գավաթի մրցույթի ժամանակ կրակահերթից վիրավորվել է 3 մարդ
ԱՄՆ
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում անհայտ անձինք կրակ են բաց թողել մարիխուանայի սիրահարների ամենամյա գավաթի մրցության հավաքի ժամանակ: Կրակահերթից վիրավորվել է 3 մարդ և մասնակիցներից մեկի շունը. գրում է Associated Press-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Դենվեր քաղաքի զբոսայգում, ուր հավաքվել էր մի քանի հազար մարդ:
ԻՆչպես հայտնում են Դենվերի ոստիկանությունից, դեպքի վայում վիրավորվել է մեկ կին և մեկ տղամարդ: Նրանք կյանքին վտանգ չսպառնացող հրազենային վնասվածքներ են ստացել ոտքի հատվածում: Քիչ ավելի ուշ հայտնի է դարձել ևս մեկ դեռահասի վիրավորվելու մասին:
Ոստիկանությունը փնտրում է 2 կասկաածյալի:
4/20 ծածկագրային անունը կրող ամենամյա միջոցառումը կազմակերպվում է մարիխուանայի սիրահարների համար, որտեղ որոշվում են կանեփի լավագույն տեսակները մի քանի անվանակարգերում: Նշենք, որ նահանգում 21 տարին լրացած անձանց համար մինչև 28 գրամ թմրանյութը օրինականացված է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)