Նադալի հետ խաղալու եմ ոչ միայն գեղեցիկ խաղի, այլև հաղթանակի համար. Ջոկովիչ
Սպորտ
Monte-Carlo Rolex Masters մրցաշարի եզրափակչում 5 տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ իրար են հանդիպելու աշխարհի առաջին ռակետ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն ու հինգերորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը։ Այս մրցաշարում չեմպիոնի տիտղոսի համար նրանք հանդիպել են նաև 2009, 2012 թվականներին: Եվ ահա խաղից առաջ Ջոկովիչը խոսել է Նադալի հետ հանդիպման մասին` նշելով.
«Երբ դու խաղում ես Ռաֆայի հետ, գիտես ինչի սպասել. նրա հետ գրունտի վրա խաղալը հնարավոր ամենաբարդ փորձությունն է ինձ համար, բայց ես պատրաստ եմ և գոհ եմ, որ մրցաշարի ընթացքում առաջընթաց ապրեցի թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն, թե՛ էմոցիոնալ առումով: Գնալով ինձ ավելի լավ, ավելի վստահ եմ զգում։
Նադալին։ հաղթելու համար ես պետք լավագույն խաղս ցուցադրեմ, լինեմ կենտրոնացած և մոտիվացված, միայն այդ դեպքում կարող եմ հաղթել: Այդ խաղում դուրս եմ գալու ոչ միայն գեղեցիկ խաղ ցուցադրելու, այլև հաղթանակ տանելու համար»: Ջոկովիչի խոսքերը մեջբերում է ATP-ի պաշտոնական կայքը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան