Բոսթոնի ահաբեկիչ Ցարնաևը կարող է կորցնել ձայնը կոկորդի վնասվածքի պատճառով
ԱՄՆ
Բոսթոնի ահաբեկչության մեջ մեղադրվող Ջոխար Ցարնաևը, հնարավոր է, զրկվի խոսելու ունակությունից կոկորդի վրա ստացած վնասվածքի պատճառով: Այս մասին CNN-ին հայտնել է ԱՄՆ-ի դաշնային իշխանությունների ներկայացուցիչը:
Հնարավոր է, որ 19-ամյա Ցարնաևը այլևս չկարողանա խոսել և բանավոր ցուցմունք տալ, ինչն, անշուշտ, կբարդացնի հետաքննության գործընթացը: Կասկածյալը գտնվում է ծանր, սակայն կայուն վիճակում:
Պաշտոնապես իշխանությունները չեն հայտնում, թե ինչ մեղադրանք է ներկայացվելու Ցարնաևին, սակայն Արդարադատության նախարարության աղբյուրները նշել են, որ նրան մեղադրելու են ահաբեկչության համար, հնարավոր է նաև` մարդասպանության: Քննիչները ցանկանում են բացառության կարգով չեչեն ահաբեկչին հարցաքննել առանց փաստաբանի: Նման որոշումը առաջ է բերել իրավապաշտպանների վրդովմունքը:
Միաժամանակ Reuters գործակալությունը նշում է, որ Ցարնաևի իրավապաշտպանները կփորձեն մեղմել նրա մեղադրանքը` հիմնվելով երիտասարդ տարիքի և հոգեկան վիճակի վրա: Որոշ կոնգրեսականներ կոչ են արել ԱՄՆ-ի նախագահ Օբամային` դատել Ցարնաևին ռազմական օրենքներով ինչպես Գուանտանամոյի բանտարկյալներին: Սակայն իրավաբանները նշում են, որ ԱՄՆ-ի տարածքում ձերբակալված ԱՄՆ-ի քաղաքացու համար նման որակավորումը շատ արտասովոր երևույթ կլիներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)