Ալիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում «Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականը Կառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվել Պատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով «Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվեն Հայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունը ԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբ Չորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետ Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկան ՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերով Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամ TRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան Կոստանյան 

Ծովիկս թռա՜վ ձեռքիցս, ո՜նց կորցրի քեզ. 75-ամյա ծերունու սիրո ողբերգությունը

Հասարակություն

-Բարև ձեզ, բալիկներ, կարելի՞ է, ինձ ասացին, որ գամ էս սենյակ. ձեզ մի բան եմ խնդրելու...

Շուռ եմ գալիս, կտրվում մի պահ համակարգչից ու նայում դեպի դուռը: Մի ծերունի է՝ նիհարած, թոռոմած, ճերմակ ձեռքով ու դողացող ձայնով... Ես մինչ ուսումնասիրում եմ հետաքրքիր ծերունուն ու հասցնում տեսնել նրա ձեռքում ճմրթված, կարմիր թանաքով գրված ինչ-որ թղթեր ու մտածում, իմ հարևանությամբ գտնվող գործընկերներից մեկը՝ Արմենուհին, արձագանքում է.

-Իհարկե, համեցեք, պապիկ,- ապա նրան աթոռ է առաջարկում ու ծերունին շարժվում է նրա ուղղությամբ...

Ես մտածում եմ՝ «խեղճ ծերունի, երևի նպաստը կամ թոշակն են կտրել...», նորից դնում եմ ականջակալներս ու սկսում աշխատել... աչքի տակով էլ հետևել ծերունուն: Պարզում է թղթերը, ինչ-որ բան խնդրում, որից հետո գործընկերուհիս սկսում է ինչ-որ բան գրել: Այսպես մի քանի րոպե, մինչև որ նկատեցի, որ ծերունու աչքերը արդեն ոչ միայն արցունքոտվել են, այլև նա լալիս է: Հետաքրքրությունս շարժեց ու սկսեցի հետևել, թե ինչ է թելադրում...

-Գրի՛ր, սա արդեն նոր տողից, մի մատ խորքից,- թելադրում է պապիկը,- այդ չարաբաստիկ օրը ես գնացի խանութ՝ տոմատի հետևից, մինչև վերադարձա, էլ նա չկար, ավելի շուտ կար, բայց լրիվ մերկ... Նա այրվել էր սովորական պլիտայից, և հարևանները վրան ջուր լցնելով փրկել էին... բայց ես փրկել չկարողացա, նա մահացավ հիվանդանոցում...

Մի պահ նույնիսկ կասկածեցի, որ իրական դեպք է պատմածը, բայց դատելով արցունքներով ողողված աչքերից՝ հասկացա, որ պապիկը մեծ դժբախտություն է ապրել...

50 տարուց ավել ապրել է սիրած կնջ հետ, կիսել ուրախություն, դժվարություն ու դառնություն և շատ պատահական կորցրել է նրան և հիմա դեռատի երիտասարդի նման տանջվում է ու փորձում է սփոփվել իր հուշերով:

Կնոջ վերջին օրերի մասին նա իր հուշերը գրել է թերթիկների վրա, և որպեսզի չպատառոտվեն և կորչեն, որոշել էր դրանք համակարգչով հավաքել, հետո տպել ու պահել՝ երևի սրտի ամենատաք անկյունում...

-Իսկ վերջում գրիր՝ նա մեռավ... չէ՛, գրիր՝ մահացավ, Երևանի հիվանդանոցում... Իսկ տակը ավելացրու՝ իմ սեփական կնոջ՝ իմ Ծովիկի սեփական ամուսին՝ Զավեն...

Պապիկը վերցրեց թերթիկները և փորձում էր հեռանալ, երբ նրան խնդրեցի պատմել իր ու Ծովիկի մասին: Այնքա՜ն ուրախացավ, դեմքը պայծառացավ, ու միանգամից տեղափոխվեց 1960 թ.

«Ես բանակից եկա 1960 թվին, կնոջս էլ Գորիսի մանկատնից բերել էին մեր շենքի ֆեզե: 60 թվին եկա ծանոթացա, և ծանոթությունս սկսվավ այդտեղից: Ֆեզեն մեր շենքին կից էր: Մայրս տեսավ, որ ծանոթացել եմ, ինքն էլ գորիսեցի է, համաձայնեց, որ նրան մեր տուն բերենք...

Բայց էն ժամանակ բուխտի-բարախտի աղջիկ չէին տա: Մինչև չստորագրես, պայմանագիր կապես: Ամեն ինչ օրինական ձևավորինք, որ մենք պարտավորվում ենք աղջկան տանենք, պահենք և ամուսնանանք:Այդ նպատակի մասին դիմում-գրություն տվինք ֆեզեի տնօրենին, և 61 թվին ամեն ինչ վերջացավ:

Համ դռան մոտիկ էր, տանը կից, երկրորդն էլ՝ ընձի էլ կսեին՝ ֆեզեից աղջի՞կ կբերես: Իրոք, որ շատ լավ դուրս եկավ: Մենք ապրել ենք 61 թվից, 50 տարի, ինքը ծնվավ ազնիվ, աշխատավ ազնիվ և ազնիվ էլ գնաց: Ինքը գուլպա նասկեղենի ֆաբրիկայում է աշխատել, Ծովիկ Ամալյանը, հետո իմ ազգանունս կրեց, «Բանվոր» թերթին տվին Ծովիկիս, որպես ազնիվ աշխատող: Սիրտս հիմա կլցվի, որ աչքիս առաջն է, բայց չկա: Գիտեմ՝ թե գնամ տուն, պտի տեսնիմ, բայց չկա՜, կորավ, ձեռքիցս թռավ... թռավ Ծովիկս...»:

Ծերունին այստեղ ընդհատեց, որովհետև լալիս էր...

Հետո ձեռքը տարավ դեպի ծոցագրպանը: Ինձ թվաց այնտեղից թաշկինակ է հանում, բայց մի տեսասկավառակ հանեց… վրան, ինչպես ինքն էր ասում, Ծովիկն էր... արդեն հիվանդանոցում: Նա տեղական հեռուստաընկերություններից մեկի նկարահանումներն էր խնդրել, դրանք առանց մոնտաժի անցկացրել էր սկավառակին, որպեսզի ունենա սիրելի կնոջ կադրերը...

«Այ, նայեք, Ծովիկս, նայե ինչ օրն է ընկել, քոռանամ, էս դիսկը միշտ ստեղ է, այ, սրտիս քովը...»:

Նա անհագուրդ նայում էր կադրերը, ուր սիրելի կնոջ վերջին ժամերը կամ միգուցե վերջին րոպեներն էին...

«Ինքը 80 աստիճանի այրվածք է ստացել, ստեղ բա՜ն չասաց ինձ, չգիտեմ՝ կհասկնա՞ր, բայց զատո կշնչե...»:

Ծերունին 14 տարեկանի նման լալիս էր: Որքա՜ն սեր կար նրա մեջ, որքա՜ն երիտասարդություն... մեր օրերի շատ երիտասարդներ կերազեին սիրել կարողանալ այդքան, այդքան նվիրվել և այդքա՜ն երջանիկ լինել...

«...բայց սիրտս կմխիթարեմ, կսեմ՝ շատ լավ պահեցի Ծովիկիս, ինքը դժվար մանկություն էր ունեցել: Հերը ֆրոնտ էր գնացել, ու մայրը 4 երեխին մանկատուն էր գցել... Գորիսի մանկատնից եկել էին Լենինական, ու էդ չորսից մեկը իմս եղավ, մեր տունն եկավ ու ինձ կյանք տվեց... 40 տարի վարորդ եմ աշխատել, ավտոբուսի պարկը՝ Զավեն Գյոզումյան, ինչ շնորհքով ու բարի եմ աշխատել... ես լավն եմ մնացել, քանի որ լավ կնիկ եմ ունեցել: Հմի 75 ենք երկուսս էլ... սիրով ընչի՞ համար էինք, որովհետև իրա մեջ կար ազնվություն: Ես իրա մեջ միայն ազնվությունը տեսա, և դա ինձ ոնց որ կարգադրեր, որ ես էլ այդպես լինեմ... դրա համար սիրով եղա, 50 տարի սիրով ապրա ու սիրով էլ կմեռնիմ կերթամ, ես չեմ կարող առանց Ծովիկ...»:

Ծերունու ցավը խորն էր, նա փայում ու փայփայում էր արդեն կնոջ կադրերը իր վրա կրող սկավառակը, զգուշորեն տեղադրում այն նախատեսված հատուկ տոպրակի մեջ, որ չփչանա, մաքրում նրա վրա աչքերից թափվող արցունքները, որ չխունանա Ծովիկից մնացած վառ պատկերները... ու անդադար օրհնում... օրհնում էր Գորիսը, Զանգեզուրը և Ծովիկի մորը, որ իր համար Ծովիկ էր պարգևել և նրա կյանքին իմաստ հաղորդել.

«Իրա մեջ կար Զանգեզուրը, հլա դուք էլ խորացեք, հլը խորացեք, շատ ավելի լավ բան կլսեք: Ես լեննականցի եմ, բայց իմ բնավորությունս էլ հիմի ուրիշ է, ես իրանից սովորեցի, իրա պես դառա, ու հմի ինքը չկա, ես էլ չեմ կարող... լինել»,- ասաց ու հրաժեշտ տվեց:

Քրիստինա Մկրտչյան

Galatv.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ
Ամենադիտված