Canal+ հեռուստաալիքի տեսաֆիլմը Հենրիկ Մխիթարյանի մասին (տեսանյութ)
Սպորտ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆրանսիական Canal+ հանրահայտ հեռուստաընկերությունը տեսաֆիլմ է նկարահանել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի մասին: Հեռուստաընկերության ներկայացուցիչները Հենրիկ Մխիթարյանին նկարահանել են Դոնեցկում, Գերմանիայում, Վալանսում` Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի հետ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպման օրերին, եղել են Ֆրանսիայում Մխիթարյանի բնակության և մանկության վայրերում: Տեսաֆիլմի նկարահանումների համար ֆրանսիական հեռուստաընկերության նկարահանող խումբը հատուկ ժամանել էր նաև Հայաստան՝ մասնակցելու Հայաստան-Չեխիա ազգային հավաքականների հանդիպման նախապատրաստական ընթացքին:
Ստորև կարող եք տեսնել հեռուստաընկերության պատրաստած տեսաֆիլմը.


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան