Հայաստանում վաճառվում են նաև դիվանագիտական համարանիշներով մեքենաներ
Հայաստան
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ Կառավարությունն ու Ազգային Ժողովը աշխատանքներ են կատարում, որպեսզի վերանան փողոցներում կայանված այն ավտոմեքենաները, որոնց վրա փակցված թղթերով ազդարարվում է, որ նշված տրանսպորտային միջոցը վաճառվում է, Երևանում կարող ես հանդիպել այնպիսի ավտոմեքենաների վաճառքի, որ նշված ավտոմեքենաները հաշվառված են պետական ինչ որ կազմակերպության հաշվեկշռում:
Անգամ 2012-ին խոսակցություններ էին շրջանառվում, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Կոտայքի մարզում կառուցելու է միջազգային չափանիշներին համապատասխան ավտոշուկա և Երևանում գործող հայտնի Նուբարաշենի ավտոշուկան տեղափոխվելու է Կոտայքի մարզ:
Այսօր՝ ապրիլի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Սահմանադրական դատարանի դիմաց լուսանկարների շարք է կատարել, որտեղ Mercedes մակնիշի 05 D 017 դիվանագիտական համարանիշի ավտոմեքենայի վրա փակցված էր մեքենայի վաճառքն ազդարարող թուղթ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին