«Շախտյորը» միավորներ կորցրեց (տեսանյութ)
Սպորտ
Ուկրաինայի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում «Դնեպրը» հյուրընկալեց «Շախտյորին»: Դոնեցկյան թիմի ֆուտբոլիստներին չհաջողվեց 3 միավոր վաստասկել մրցակցի հարկի տակ: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
Հանդիպման մեկնարկից 13 րոպե անց Մատեուիսը կարողացավ դաշտի տերերին հաշվի մեջ առաջ մղել: Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց: Լուչեսկուի սաներին հաշվի մեջ հավասարություն մտցնել հաջողվեց 62-րդ րոպեին` 11 մետրանոց հարվածից գոլի հեղինակ դարձավ Դարիո Սրնան:
Նշենք, որ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան