Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

«Փեսես ու ես». «Բենթլին» ընդդեմ նախագահականի «24»-ի

Վերլուծական

ՀՀԿ գործադիր մարմնի, խորհրդի նիստերն ուշագրավ են ոչ միայն դրանց մասնակցող նախագահ-վարչապետ-պատգամավոր-նախարար-մարզպետ-թաղապետերով, այլև նրանց փոխադրամիջոցներով: Քանի որ ՀՀԿ նիստը ՀՀԿ-ականի համար տոնի պես մի բան է, մասնակիցներից շատերը՝ հատկապես նրանք, որ միջոցառմանը մոտենում են հենց որպես տոնի, ներկայանում են ոչ միայն տոնական հանդերձանքով, այլև տոնական կամ թեկուզ եղած-չեղածի մեջ՝ առավելագույն տոնական համարումն ունեցող փոխադրամիջոցով:

Այդպես, արդեն տևական ժամանակ Հայաստան մուտք գործած շքեղագույն ավտոմեքենաներին, հնարավոր և անհնար բոլոր մակնիշներին ու «գոլդ» պետհամարանիշներին կարելի է ականատես լինել հենց այս նիստերին: Իհարկե, յուրաքանչյուր նիստ այս առումով, երևի թե, եզակի է, յուրաքանչյուր նիստի, երևի թե, մեր «էլիտարները» ներկայանում են հենց այդ օրվա համար առավել նախընտրելի համարված ավտոմեքենայով, սակայն հաշվի առնելով այն, որ առաջին անգամ էի ՀՀԿ նիստի ժամանակ անցնում Մելիք-Ադամյանով, ՀՀԿ նիստերի թոփ-տասնյակներ կազմելու, համեմատականներ անցկացնելու իրավունքը թողնելով այնտեղ մշտապես ներկա գտնվող գործընկերներիս՝ ներկայացնեմ այսօրվա նիստի յուրահատուկ դրվագները: Եվ որքան էլ զարմանալի թվա՝ օրվա դափնիներն ուղևորվում են միևնույն «ընտանեկան օջախ»:

Երեկոյան ժամը 7-ից վերնախավը մտնում էր Մելիք-Ադամյան: Ոմանք նախընտրել էին նախապես մոտակա մի տեղ դիրքավորվել, հետո միայն գնալ նիստի. օրինակ՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն (Լիսկա) ու Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ) դուրս եկան «Մարիոթ»–ից, միացան իրենց սպասող Գագիկ Աբրահամյանին (Բրիլյանտ Գագո) և հենց այդպես՝ հետիոտնի կարգավիճակով էլ շարժվեցին դեպի ՀՀԿ գրասենյակ. երկու մարզպետներն էլ գտնվում են վտանգավոր գոտում, երկուսն էլ պաշտոնանկ արվողների շարքում են, այնպես որ չի բացառվում, որ սա ընդամենն «ապագա գահընկեցների»՝ անպաշտոն, «անպադավատ» գոյությանը հարմարվելու փորձ էր:

Հետիոտների հետ ՀՀԿ գրասենյակ էին մտնում նաև մայրաքաղաքում ազատ քայլելու հաճույքից զրկվածները (սա, իհարկե, տարբեր պատճառներով. ոմանք երես չունեն՝ հասարակ ժողովրդի աչքին երևալու, ոմանք՝ իրենց և պլեբսի՝ նույն տարածքում գտնվելու հավանականությանը վերաբերվում են որպես աշխարհի վերջի պես մի բան, ոմանք՝ պարզապես սեփական քաշի ծանրության տակ դժվարանում են անգամ տեղում կանգնած մնալ, ուր մնաց թե՝ մի երկու քայլ անեն առանց ավտոմեքենայի). մեքենան կայանվում էր գրասենյակի մուտքի մոտ, տերը դուրս էր գալիս միջից, անմիջապես մտնում ներս կամ միանում դրսում կանգնածներին:

19:20 Մելիք-Ադամյան մտավ նախագահական ավտոշարասյունը և վայրկյանների ընթացքում անհետացավ ՀՀԿ նորակառույց գրասենյակի խորխորատներում: Նախագահը եկել էր, բոլորը սկսեցին ներս մտնել: Հենց այդ ժամանակ էլ ՀՀԿ գրասենյակի մոտ կանգ առավ այսօրվա նիստի մասնակիցների փոխադրամիջոցների շարքում իր գոյությամբ մարտահրավերի պես մի բան ընկալված փոխադրամիջոցը. «Գազ-24 Վոլգան» ոչ այլ ինչ էր, եթե ոչ «անճոռնի ճուտիկ»: «Էս ով ա՞»,- զարմացած վրա բերեցին անգամ լրագրողները՝ հանկարծակիի գալով արտառոց ավտոմեքենայի հայտնությունից:

Դռները բացվեցին և միջից դուրս եկան Կորյուն Նահապետյանն ու շենգավիթցի պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանը՝ երկուսն էլ, այսպես ասած, «ռաբատյագ» պատգամավորների իմիջի ձգտողներ: Հետո արդեն ավտոմեքենայի զննությունից պարզվեց, որ «ռաբատյագ» տղերքը այդքան էլ «ռաբատյագ» փոխադրամիջոց չէին ընտրել. ԱԺ պետհամարանիշներ ունեցող և արտասահմանյան ավտոմեքենա վարող պատգամավորները նախընտրել էին տոնական նիստին ներկայանալ «ՍՍ» պետհամարանիշներ կրող փոխադրամիջոցով: Իսկ թե որտեղի՞ց էին մեր օրենսդիրները նման փոխադրամիջոց «կպցրել», արդեն այլ հարց է: Եթե իհարկե, հենց նոր նախագահ Սերժ Սարգսյանի հետ անձնական հանդիպումից չէին գալիս, որին՝ որպես սրբազան ուխտի, ոտքով էին գնացել և որից հետո նախագահը խղճացել էր տղերքին և հանձնարարել նախագահականի ավտոմեքենաներից մեկով իջեցնել ՀՀԿ գրասենյակ:

Հազիվ էր ՀՀԿ նիստի ամենաօրիգինալ փոխադրամիջոցը հեռացել, տեսադաշտը բացել, երբ հանկարծ գրասենյակի մուտքի մոտ կայանեց մի շքեղաշուք, պսպղացող, շողացող, իր գեղեցկությամբ բոլորին կուրացնող ճեփ-ճերմակ «Բենթլի» մակնիշի «երկաթե նժույգ»: Դռները բացվեցին և, այո՛, իհա՛րկե, նման ավտոմեքենա վայել է միայն Հայաստանի թիվ մեկ օլիգարխին. տերը Սամվել Ալեքսանյանն էր, ով իր ավտոմեքենան նստելու պատվին էր արժանացրել նաև իր տիրույթները «թաղապետի կարգավիճակով կառավարող» Դավիթ Օհանյանին: «Երկաթե նժույգի» ասպետն իջավ ավտոմեքենայից, ցուցադրեց նաև սպիտակ կոստյումը, տոնական ժպիտով նաև ողջույններ շռայլեց չորս կողմն ու շարժվեց վարչապետ «նշանակելու»…

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված