Ցավոք սրտի, «Բարսելոնան» վախեցնում է բոլորին. Մարտինես
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խավի Մարտինեսը կարծում է, որ իր թիմը պատրաստ է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» հետ դիմակայությանը:
«Կարծում եմ՝ եկել է «Բարսելոնայի» հետ պայքարելու իդեալական ժամանակը: Խնդիրը պարզապես նրանում է, որ նրանք նույնպես լավ մարզավիճակում են: Ցավոք սրտի, այս ակումբը վախեցնում է բոլորին: Սա հավասարակշիռ թիմ է, որի կազմում հանդես է գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Եվ եթե Մեսսիի մոտ անհաջող օր է լինում, ապա իրենց մասին հիշեցնում են Չավին, Վիլյան, Սանչեսը»,- Մարտինեսի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան