Աֆղանստանում առևանգվել են Թուրքիայի քաղաքացիներ
Թուրքիա
Աֆղանստանում թալիբների կողմից առևանգվել է օտարերկրյա 9 քաղաքացի. երկուշաբթի օրը գրում է BBC-ն: Նրա տեղեկություններով՝ քաղաքացիներին տեղափոխող ուղղաթիռը ստիպողաբար վայրէջք է կատարել աֆղանական Լոգար գավառում: Թալիբներն արդեն ստանձնել են առևանգման պատասխանատվությունը: Ներկայացվել է արդյոք նրանց կողմից որևէ պահանջ, չի հաղորդվում: Օտարերկրյա անձանց քաղաքացիությունը հայտնի չէ. գրում է BBC-ն:
Միաժամանակ թուրքական Hürriyet-ը տեղեկացնում է, որ թալիբների կողմից առևանգված անձինք Թուրքիայի քաղաքացիներ են: Թուրքիայի 9 քաղաքացիները գտնվել են այն ուղղաթիռում, որը գրոհայինները ստիպողաբար վայրէջքի են իջեցրել Լոգար գավառում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)