Փարիզում 270.000 մարդ բողոքում է միասեռ ամուսնություններն օրինականացնելու որոշման դեմ
Աշխարհ
Կիրակի օրը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի է ունեցել միասեռական զույգերի ամուսնություններն օրինականացնող և երեխա որդեգրելու իրավունք տվող օրենքի ընդունման դեմ հերթական բողոքի ցույցը. գրում է Deutsche Welle-ն:
Ակցիայի կազմակերպիչների խոսքերով՝ բողոքին մասնակցում է 270.000 մարդ: Միաժամանակ, ոտիկանության գնահատականով՝ մարդկանց քանակն ավելի քիչ է՝ 45.000:
Ցուցարարները հավաքվել են Ֆրանսիայի ազգային ժողովի մոտ, ուր ընթանում է երկրի խորհրդարանի ստորին պալատի կողմից սկանդալային այդ օրենքի եզրափակիչ քննարկումը:
Ավելի վաղ փաստաթուղթը վերջնականապես հաստատվել է ր խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից:
Ակնկալվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի ամռան սկզբին նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից ստորագրվելուց հետո: Միասեռական ամուսնություններն օրինականացնելու որոշումն Օլանդի նախընտրական քարոզարշավի ընթացքում տված խոստումներից մեկն է եղել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան