Երկրպագուները Պերեսին առաջարկել են իրենք վճարել Ռոնալդուին, միայն թե նա չլքի «Ռեալը»
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ Ռոնալդուն չի լքի իր ներկայիս ակումբը. տեղեկացնում է իսպանական մամուլը: Այդ մասին Պերեսը հայտարարել է ակումբի երկպագուների հետ հանդիպմանը։
«Կրիշտիանուի հետ ոչ մի խնդիր չկա: Բնականաբար, նա կշարունակի հանդես գալ «Ռեալում»,-նշել է Պերեսը:
Երկրպագուներից շատերը Պերեսի հետ հանդիպմանը հայտարարել են, որ պատրաստ են իրենք վճարել, միայն թե ֆուտբոլիստը չլքի ակումբը, ինչին Պերեսը պատասխանել է։
«Մի՛ անհանգստացեք, ակումբն ինքը կլուծի ֆինանսական խնդրները»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան