Ցարնաև եղբայրները չէին պատրաստվում սահմանափակվել Բոսթոնի ահաբեկչությամբ
ԱՄՆ
Ինչպես նախօրեին հայտարարել է Բոսթոնի ոստիկանության պետ Էդվարդ Դևիսը, ահաբեկչության մեջ մեղադրվող չեչեն եղբայրներ Տամերլան և Ջոխար Ցարնաևները, հավանաբար, պլանավորում էին նաև մի շարք այլ ահաբեկչական գործողություններ իրականացնել. գրում է Интерфакс-ը:
Նման եզրահանգման են եկել ոստիկանները` հաշվի առնելով Ցարնաև եղբայրների տրամադրության տակ գտնվող զինանոցի ծավալները:
Հիշեցնենք, որ Տամերլան Ցարնաևը սպանվել էր անցյալ շաբաթ ոստիկանության հետ հրաձգության ժամանակ, իսկ նրա եղբայրն այս պահին վիրավոր է և գտնվում է հիվանդանոցում: Միաժամանակ, հյուսիսկովկասյան հանրապետության իրավապահ մարմինները նշում են, որ ազգությամբ չեչեն երկու եղբայրները երբևէ հետախուզության մեջ չեն գտնվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)