Հենրիկ Մխիթարյանը հրաժարվեց 11 մետրանոցը իրացնել. Սրնա (տեսանյութ)
Սպորտ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ուկրաինայի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում «Դնեպրը» հյուրընկալեց «Շախտյորին»: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: «Հանքափորների» կազմում միակ գոլը 11 մետրանոցից հեղինակել է Դարիո Սրնան:
Խաղից հետո Սրնան անդրադարձել է իր գոլին և նշել.
«Լուչեսկուն ասաց, որ 11 մետրանոց հարված կատարողին որոշենք դաշտում: Ես խնդրեցի Հենրիկին հավածել, իսկ նա ասաց. «Ո՛չ, դու հարվածի՛ր»: Արդյունքում լավ ստացվեց: Գիտեմ՝ ինչպես են մեր երկրպագուները անհանգստանում և ուրախանում մեզ հետ և ինչքան են սպասում, որ «Շախտյորը» 4-րդ անգամ անընդմեջ դառնա չեմպիոն: Խոստանում եմ՝ հաջորդ խաղում «Դոմբաս Արենայում» կփորձենք դառնալ չեմպիոն»,-Սրնայի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան