«Ոստիկան, ոչ թե վայրենի բերետավոր». բողոքի ակցիա
Քաղաքական
Այսօր՝ ապրիլի 22-ին, Գլխավոր դատախազության շենքի դիմաց «Ժառանգություն» կուսակցության համակիրները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ի պաշտպանություն կուսակցության փոխնախագահ, «Բարև Երևան» դաշինքի առաջին համար Արմեն Մարտիրոսյանի:
Ակցիան կազմակերպվել է ապրիլի 9-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այդ առթիվ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն:
Հիշեցնենք, որ մի քանի ոստիկաններ ծեծի էին ենթարկել Արմեն Մարտիրոսյանին:
«Ոստիկա՛ն, և ոչ թե ստրուկ միլիցա», «Ոստիկան, և ոչ թե վայրենի բերետավոր», «Չենք ենթարկվում քիթ ջարդող մլիցուն»։
«Վերջ սադիստների ոստիկանությանը», «Պահանջում ենք Ոստիկանությունը մաքրել բիզոններից», «Ժողովուրդն է պարտադրում պատժել օրինազանցներին», «Հայ ոստիկա՞ն, թե՞ ստրուկ միլիցա»:
Նշենք, որ ակցիային մասնակցում է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, ով էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ օրը տեղի ունեցած միջադեպերը հրահրված են եղել ոստիկանական աշխատակիցների կողմից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան