Ռաուլը չի լքել «Ռեալը» և անպայման կվերադառնա իր տուն. Պերես
Սպորտ
«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահություն է հայտնել, թե ակումբի նախկին հարձակվող Ռաուլը կվերադառնա ակումբ. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Ռաուլը չի լքել «Ռեալը»: Նա պարզապես սկսեց խաղալ Գերմանիայում, այնուհետև կարիերան շարունակեց Քաթարում: Նա անպայման կվերադառնա, քանի որ Ռաուլի տունը մեր ակումբն է, և այն այդպիսին միշտ մնալու է նրա համար»,-հայտարարել է Պերեսը:
Հիշեցնենք, որ 2010-2012թթ. «Շալկե 04»-ում հանդես գալուց հետո Ռաուլը տեղափոխվեց Քաթար՝ «Ալ Սադ» ակումբ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան