Ալիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում «Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականը Կառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվել Պատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով «Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվեն Հայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունը ԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբ Չորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետ Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկան ՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերով Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամ TRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան Կոստանյան 

Քահանայական ձեռնադրություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հասարակություն

Ապրիլի 21-ին՝ Կարմիր կիրակիին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տասը միաբան սարկավագներ:

Ս. Պատարագի ընթացքում Գևորգ Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին՝ Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը և շնորհելով հոգևոր նոր անուններ: Արման սրկ. Վարդանյանը վերակոչվեց Տ. Գաբրիել քահանա, Մհեր սրկ. Մուրադյանը՝ Տ. Հրաչ քահանա, Գոռ սրկ. Հակոբյանը՝ Տ. Տիրայր քահանա, Էդգար սրկ. Սեփանյանը՝ Տ. Հարություն քահանա, Արթուր սրկ. Անդրեասյանը՝ Տ. Վանանդ քահանա, Լևոն սրկ. Երնջակյանը՝ Տ. Աղան քահանա, Գոռ սրկ. Թարվերդյանը՝ Տ. Հեթում քահանա, Խաչատուր սրկ. Տյոմկինը՝ Տ. Ղևոնդ քահանա, Գերասիմ սրկ. Հայրապետյանը՝ Տ. Օշին քահանա, Արմեն սրկ. Սահակյանը՝ Տ. Դերենիկ քահանա: Ձեռնադրության արարողության ավարտին քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը տվեցին ներկաներին:

Այնուհետև ձեռնադրող Սրբազան Հայրը, շնորհավորելով նորընծա քահանա հայրերին, իր քարոզում անդրադարձավ հայ ժողովրդի և Եկեղեցու կյանքում հոգևորականի կարևոր դերակատարությանը: Սրբազան Հայրն ասաց. «Հայաստանյայց Առաքելական Մայր Եկեղեցին վերստին ցնծության և բերկրանքի մեջ է: Դժվար է բառերով փոխանցել այն ոգևորությունը, որ համակել է այս պահին Քրիստոսի անունով ժողովված հավատացյալների բազմությանը՝ հոգևորական, թե աշխարհական, ծեր, թե երիտասարդ: Ինչպես Եկեղեցու հայրերն են ասում՝ սա անպատմելի ուրախություն է, քանզի մարդկային խոսքն ի զորու չէ արտահայտելու այն հոգևոր փորձառությունը, որ այս պահին ապրում են հավատացյալները երկրի վրա, հրեշտակները երկնքում: Եկեղեցում նոր առաքյալներ են ծնվում՝ Տիրոջ խոսքի ծառայության համար, հավատքի վկայության նոր առաջնորդներ… Այս պահը ողջ Եկեղեցու համար հավատքի վերահաստատման սրբազան առիթ է, առաքելական սպասավորության վերանորոգության ներշնչման աղբյուր, հոգևոր կյանքի նոր հորիզոնների բացահայտման հրավեր»: Խոսքն ուղղելով քահանաներին՝ ձեռնադրող Սրբազանը պատգամեց. «Մարդկանցից ոչինչ չակնկալեք ձեր առաքելության ընթացքում, Աստծուն դարձրեք ձեզ ապավեն, հիշեք, որ դուք առաքված եք բառիս ամենալայն իմաստով և ամենակարևորը՝ Աստծու կողմից: Այս գիտակցության մեջ է թաքնված ձեր հավատի ուժը, այս ոգու առջև փլուզվում են բոլոր տեսակի պատնեշները, բացվում փակ դռները, այս ներշնչմամբ էր սուրբ Պողոսը հպարտորեն հայտարարում՝ «Եթե Աստված մեզ հետ է, ով կարող է մեզ դեմ լինել»»:

Այնուհետև Մայր Աթոռի միաբաններն առաջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձրացան Ս. Խորան՝ շնորհավորելու քահանաներին և համբուրելու նրանց մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը:

Նույն օրը՝ երեկոյան, կատարվեց նաև վեղարի տվչության արարողությունը: Տ. Տիրայր, Տ. Աղան և Տ. Դերենիկ քահանաները վեղար ստացան՝ համալրելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը:

Վեղարի տվչության արարողությունից հետո նորաօծ եկեղեցականներին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեցին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը նրանց հետագա հոգևոր սպասավորության համար: Վերստին շնորհավորելով ձեռնադրության կապակցությամբ՝ Նորին Սրբությունը նորաօծ հոգևորականներին բարի ծառայություն, ամուր կամք և արդյունաշատ աշխատանք մաղթեց՝ ի պայծառություն և ի շինություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պատրաստության և աղոթական շրջանից հետո նորընծաները ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ
Ամենադիտված