Շղթայված ձեռքերին լեգիտիմություն
Քաղաքական
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ապրիլի 9-ին հրաժարական ներկայացրած կառավարության ղեկավար է վերանշանակվել Տիգրան Սարգսյանը, ում պաշտոնավարման ընթացքում գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը, ինչպես նաև՝ տնտեսագետներ, անընդմեջ բարձրաձայնել են անթիվ թերությունների մասին։ Բայց, այսուհանդերձ, Տիգրան Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել. թե որքան, դա դեռևս հայտնի չէ, քանի որ կան տեսակետներ, որ սա ժամանակավոր բնույթ է կրելու, և նրա պաշտոնավարումը երկար չի տևելու։
Լուրեր.com-ի հետ զրույցում ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ասաց, որ իր մոտ վարչապետի վերանշանակումը զարմանք չի առաջացրել։ Վերջինիս համոզմամբ՝ վարչապետի հնարավորությունները սահմանափակում են։
«Տիգրան Սարգսյանին ճանաչում եմ 80-ական թվականների սկզբից՝ համատեղ աշխատանքով և գիտեմ իր պոտենցիալ հնարավորությունները, և ընդհանրապես՝ իր մասնագիտական կողմերին ծանոթ եմ։ Այդ մասին կարող եմ միայն դրական արտահայտվել, և վերանշանակումը ինձ մոտ չի առաջացրել զարմանք, իսկ ընդհանուր առմամբ՝ Տիգրան Սարգսյանի նկատմամբ այլ մոտեցումները, ես ուզում եմ մտածել, որ պայմանավորված չեն իր անձով»,-ասաց Վարդան Բոստանջյանը։
Տնտեսագետի համոզմամբ՝ Տիգրան Սարգսյանը, եթե ունենա հնարավորություններ, կանի այնպես, ինչպես որ պետք է անել։
«Այդ մասին ասել է նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը. «Հարկավոր է վարչապետի ձեռքերն ազատել»։ Նա չի կարող լավ վարչապետ չլինել, նրա հնարավորությունները սահմանափակել են։ Ինքը մեծ գործեր է արել, ինչպես կարելի է չնկատել այդ գործերը»,- ասաց տնտեսագետը։
Հարցին, թե ով է սահմանափակում վարչապետի հնարավորություննեը, Վարդան Բոստանջյանն ասաց. «Այդ մի հարցը ինձ մի՛ տվեք»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան