ԲՀԿ-ի վերաբերմունքը «Նոր Հայաստան»-ին՝ շատ պոզիտիվ
ԱՐԽԻՎ
Ելնելով պայքարի մեթոդականությունը նոր վիճակի բերելու անհրաժեշտությունից՝ օրերս Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնապես հայտարարեց Հայաստանի քաղաքական դաշտում քաղաքացիական նոր շարժման՝ «Նոր Հայաստան»-ի սկզբնավորման մասին:
Հովհաննիսյանի խոսքով՝ սա վերկուսակցական միավորում է, և ավելի շատ լինելու է քաղաքացիական դաշինք, որին կարող են անդամագրվել տարբեր կուսակցություններ, միայն մեկ՝ պարտադիր պայմանով՝ պայքարը վեր է լինելու կուսակցականությունից:
Lurer.com-ի թղթակիցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանից հետաքրքվեց՝ ԲՀԿ-ն ինչ վերաբերմունք ունի Րաֆֆու «Նոր Հայաստան»-ի նկատմամբ, արդյոք մասնակցություն կունենան նորաստեղծ շարժմանը. վերջինս պատասխանեց.
«Դրական վերաբերմունք, շատ պոզիտիվ, և անհամբեր սպասում ենք շարժման գործողությունների ծրագրին և քաղաքական օրակարգին, որպեսզի կարողանանք պատասխանել: Հույս ունենք՝ այն առաջիկայում կներկայացվի»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)