Աֆղանստանում թալիբների կողմից գերեվարված անձանց մեջ ՌԴ քաղաքացիներ կան
Աշխարհ
Աֆղանստանի արևելքում թալիբների կողմից պատանդ վերցված անձանց մեջ կարող են լինել Ռուսաստանի քաղաքացիներ, ովքեր վարում էին ուղղաթիռը. գրում է Reuters-ը՝ հղում կատարելով թուրքական ընկերությանը, որին պատկանում էր ուղղաթիռը:
Ինչպես պարզվել է, ուղղաթիռը պատկանում է Khorasan Cargo ընկերությանը, որը Ми-8 և Ми-17 ուղղաթիռներով բեռնափոխադրումներ էր իրականացնում: Ուղղաթիռի խցիկում եղել է 7 թուրք ինժեներ և ուղղաթիռի անձնակազմի 3 ներկայացուցիչ՝ մեկ աֆղան և, ենթադրաբար, 2 ռուս:
Հիշեցնենք, որ առավոտյան հայտնի էր դարձել, որ ուղղաթիռի անձնակազմը գերի է վերցվել թալիբ գրոհայինների կողմից, որոնք դեռևս պահանջներ չեն ներկայացրել, ինչպես նաև չեն նշել, թե ինչ են պատրաստվում անել մարդկանց հետ: Թուրքական ընկերությունը նշում է, որ ուղղաթիռի առևանգման ընթացքում մարդիկ չեն տուժել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան