Նաիրա Զոհրաբյանը ևս կողմ է. ԲՀԿ-ն պետք է իրեն ընդդիմադիր հռչակի
Քաղաքական
Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook սոցցանցի իր էջում գրել էր.
«Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և առաջիկա տարիներին սպասվող ներքաղաքական հնարավոր զարգացումները և հատկապես այն, որ ԲՀԿ-ն առանց ինքն իրեն ընդդիմադիր հռչակելու՝ այդպիսի դերակատարում է ստանձնել, ես կարծում եմ (սա իմ անձնական տեսակետն է), որ «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի սկզբում պետք է փոխի իր քաղաքական կարգավիճակը և իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն:
Համոզված եմ, որ դրանից կշահի երկիրը, քաղաքական համակարգը, և վերջիվերջո՝ քաղաքացին»:
Այս մասին Լուրեր.com-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ, ով, չցանկանալով մանրամասնել Օսկանյանի անձնական տեսակետը, միայն ասաց. «Այս պահին շատ չմանրամասնելով՝ միայն կարող եմ ասել, որ ես համաձայն եմ Վարդան Օսկանյանի դիրքորոշման հետ»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան