«Յունայթեդը» Ֆերդինանդին նոր պայմանագիր առաջարկեց
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդը» մեկ տարվա պայմանագիր է առաջարկել ակումբի 34-ամյա պաշտպան Ռիո Ֆերդինանդին. տեղեկացնում է Sky Sports-ը:
Արդյունքում` մոտ ժամանակներս Ֆերդինանդը վերջնական որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ, քանի որ պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ ավարտվում է այս ամռանը:
Այսպիսով՝ Ֆերդինանդը կա՛մ կշարունակի ելույթները «Յունայթեդում», կա՛մ էլ ամռանը կստանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆերդինանդն Անգլիայի առաջնությունում անցկացրել է 25 խաղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան