Իբրահիմովիչը՝ ռեկորդի շեմին (տեսանյութ)
Սպորտ
Ֆրանսիայի առաջնության շրջանակներում «Նիցայի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է.
«ՊՍԺ-ի հաջողությունը պատահական չէ: Ակումբը շատ է աշխատել մրցաշրջանի ընթացքում, որպեսզի հայտնվի այնտեղ, որտեղ հիմա է: Մենք խաղադաշտ ենք դուրս գալիս, որպեսզի տիտղոսներ նվաճենք: Ուրախ եմ, որ դրանցից մեկին արդեն մոտ ենք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել խաղըներներիս, առանց որոնց չէի կարող հեղինակել իմ 27-րդ գոլը: Եթե կարողանամ կրկնել Պապենի ռեկորդը, ապա միայն ուրախ կլինեմ»,-Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Պապենը ռեկորդը սահմանել է 1989/90 մրցաշրջանում՝ Ֆրանսիայի առաջնությունում դառնալով 30 գոլի հեղինակ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան