«Բորուսիա»-«Ռեալ» հանդիպման մրցավարը հայտնի է
Սպորտ
ՈւԵՖԱ-ի՝ Շվեյցարիայում գտնվող գրասենյակում նշանակվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի Դորտմունդի «Բորուսիա»-«Ռեալ» առաջին դիմակայության մրցավարական կազմը:
Հանդիպումը կսպասարկի 40-ամյա հոլանդացի Բյորն Կյուպերսը:
Մրցավարը եվրոպական ընթացիկ մրցաշրջանում սպասարկել է 6 խաղ, նաև՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բասելոնա»-ՊՍԺ պատասխան հանդիպումը:
Նախկինում մրցավարը «գործ է ունեցել» «Ռեալի» հետ, սակայն «Բորուսիայի» մասնակցությամբ հանդիպում չի սպասարկել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան