Մեսսին «Բավարիայի» հետ խաղին մասնակցելու թույլտվություն բժիշկներից դեռ չի ստացել. Սուբիսարետա
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան հայտարարել է, որ հարձակվող Լիոնել Մեսսին ակումբի հետ կմեկնի Մյունխեն՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղին. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Սակայն արգենտինացին բժիշկների կողմից խաղին մասնակցելու թյուլտվություն դեռ չի ստացել:
«Մեսսին արդեն համապատասխան մարզավիճակում է խաղին մասնակցելու համար, սակայն դեռ բժիշկների թույլտվությունը չի ստացել: Այնուամենայնիվ, եթե ակումբի հետ մեկնում է Մյունխեն, ապա մոտ է խաղին մասնակցելուն»,-նշել է Սուբիսարետան:
Հիշեցնենք, որ արգենտինացին վնասվածք էր ստացել, և նրա մասնակցությունը խաղին հարցականի տակ էր:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան