Հանրապետականի մենիշխանությունը, և Տարոն Մարգարյանի ֆոնը
Քաղաքական
«Հայաստանում մեր քաղաքացիները փոփոխություններ են ցանկանում, բոլորը գիտակցում են, որ այսպես շարունակվել չի կարող, առանց դրա՝ մեր քաղաքացիները այս երկրում ապագա չեն տեսնում: Մեր երկրում նախագահը չի փոխվել, վարչապետը չի փոխվել, կառավարությունը չի փոխվելու, Հանրապետական կուսակցության մենիշխանությունը շարունակվում է: Կա մեկ հնարավորություն՝ Երևանում Հանրապետականին զրկել իշխանությունից: Ով ուզում է՝ ոչինչ չփոխվի Երևանում, Հայաստանում ոչինչ չփոխվի, թող քվեարկի ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի օգտին: Ով փոփոխություն է ուզում մայրաքաղաքում, երկրում, մայիսի 5-ին պետք է քվեարկի ընդդիմության ու առաջին հերթին՝ Դաշնակացության օգտին: Հարցն այսքան պարզ է այսօր դրված»: Այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Ես մի բան գիտեմ՝ Տարոն Մարգարյանը պատահական քաղաքապետ է: Տարոն Մարգարյանը լավ քաղաքապետ չէ, նա լավ ֆոն է Հանրապետականի մենիշխանության համար»,-ասաց Աղվան Վարդանյանը, ընդգծելով, որ երբ Կարեն Կարապետյանը թողեց ու գնաց արդեն՝ ճար չունենալով, ստիպված նշանակեցին Տարոն Մարգարյանին: Այնպես որ, թող այսօր այնպես չներկայացնեն, թե սա իրենց չգիտեմ ինչ քաղաքապետն է:
«Ասել ենք ու ասում ենք, որ Երևանը պետք է ընդդիմադիր քաղաքապետ ունենա, և համոզված եմ ասում, որ լավագույնը կլինի Արմեն Ռուստամյանը՝ սկզբունքային, հսկայական կենսափորձով, ինքնուրույն, ազնիվ, որոշումներ կայացնելու ունակ, պարզ մարդկանց կողքին կանգնող: Եվ այդ դեպքում մենք իսկապես փոփոխություններ կունենանք Երևանում ու երկրում: Թող չխաբեն մեր ժողովրդին, թող չասեն, որ այս ընտրությունները քաղաքական չեն, եթե քաղաքական չեն, այդ ի՞նչ հայատարարություն է տարածում Ռուսաստանի հայերի միությունը՝ Արա Աբրահամյանի ղեկավարությամբ, այդ ի՞նչ հայտարարություն են տարածում ազգային փոքրամասնությունների անունով՝ Նիգ Ապարան հայրենակցականի անունով։ Այդ ե՞րբ են տեղական ընտրություններն այսպիսի նշանակություն ունեցել, որ արդեն ձեռքները փրփուրներին են գցում»,-ասաց պատգամավորը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան