Յուրա Մովսիսյանը՝ իր վնասվածքի և մոսկովյան դերբիում ոչ ոքի խաղալու մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» 25-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է մոսկովայան դերբիում իր առաջին մասնակցության և վնասվածքի մասին:
«Էմոթիաների առումով հիանալի տպավորություններ ունեմ: Հատկապես հաճելի էր տեսնել հազարավոր երկրպագուների ջերմ աջակցությունը: Առհասարակ երկրպագուների առումով «Սպարտակը»Ռուսաստաի առաջնությունում մրցակցությունից դուրս է: Մենք տրամադրված էինք բացառապես հաղթանակի և այդ տրամադրվածությունը ասզեց մեր թիմի խաղի վրա: Ցանկանում եմ առանձնացնել բորոլր խաղընկերեներիս ովքեր հիանալի հանդիպում անցկացրին:Մենք մրցակցից ուժեղ էինք և վերահսկում էինք խաղը: Սակայն սա ֆուտբոլ է և ոչ միշտ է արդյունքը արտահայտում դաշտում տեղի ուեցածը:Մենք շատ տխոր ենք, որ բաց թողեցինք հաղթանակը: Մեզ մոտ ամեն ինչ նորմալ էր ընթանում: Սակայն «ակումբը ստիպված եղավ երեք փոփխությու նկատարել: Չեմ սիրում մեկնաբանել մրցավարությունը, սակայն մրցավրը ցավոք մի քանի տարօրինակ որոշում կայացրեց, ինչը ազդեց արդյունքի վրա: Ցավալի է, որ չկարողացա ավարտին հասցնել խաղը: վնասել եմ ծնկատակի ջիլը: Սակայն դրա լրջության մասին դեռ ոչինչ ասել չեմ կարող: Պետք է սպասել բժշկական շտաբի որոշմանը: Իհարկե չեմ փոշմանել , որ տեղափոխվել եմ «Սպարտակ»: Ցանականում էի տեղափոխվե ալյնիպսի թիմ, որ հաղթեմ Չեմպիոնների լիգայում կամ էլ Եվրոպայի լիգայում: Եվ ես չեմ սխաղլվել «Սպարտակը» իսկապես մեծագույն ակումբ է», -Մովսիսյանի խոսքերը մեջբերում է izvestia-ն:
Հիշեցնենք, որ մոսկովյան դերբին՝ «Սպարտակ»-ԲԿՄԱ ավարտվեց 2:2 հաշվով, իսկ Մովսիսյանը վնասվածք ստանալու պատճառով ստիպված եղավ խաղը լքել 48-րդ րոպեին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան