Ֆրանսիացուն հաջողվել է փրկվել իր գլուխը կծած կոկորդիլոսից
Աշխարհ
Ֆրանսիացի ձկնորսն Ավստրալիայում հրաշքով է փրկվել կոկորդիլոսի երախից՝ բռունցքի հարվածներով ազատելով իր գլուխը նրա ատամների միջից. երեքշաբթի օրը տեղեկացնում է ABC-ն:
2.5 մետր երկարությամբ կոկորդիլոսը հարձակվել էր 29-ամյա Յոհան Գալերանի վրա Ավստրալիայի հյուսիսում գտնվող Նուլանբեի լողափում, երբ տղան գիշերը որոշել էր լողալ այնտեղ:
Կոկորդիլոսը կծել էր տղայի գլուխը և սկսել էր դեպի իրեն քաշել: «Ամեն բան կատարվեց մի քանի վայրկյանում: Ես ջրի տակ զգացի, որ ինչ-որ բան սեղմում է իմ գլուխը, ինչ-որ հզոր բան, որ քարի ծանրություն ուներ, և հասկացա, որ դա կոկորդիլոս էր: Ես հասկացա, որ եթե ապրել եմ ուզում, ուրեմն պետք է պայքարեմ, և սկսեցի ձեռքերով հարվածել նրան որտեղ պատահեր: Իմ բախտը պարզապես բերեց: Եթե դա իր չափերով փոքր-ինչ մեծ կոկորդիլոս լիներ, ապա ես արդեն անգլուխ կլինեի»,-պատմում է հաջողակ ձկնորսը, ում հաջողվել էր պոկվել կոկորդիլոսից և բարձրանալով իր նավակի վրա՝ ափ հասնել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան