Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Տիգրան Ասատրյան. Ծննդյանս ամենասպասված նվերը սրտանց ասված անկեղծ բարեմաղթանքներն են (լուսանկարներ)

Հարցազրույցներ

Սիրված երգիչ Տիգրան Ասատրյանն այսօր` ապրիլի 22-ին, նշում է իր ծննդյան տարեդարձը: Օրվա հետ կապված դեռ շատ անակնկալներ են սպասվում Տիգրանին ու նրա հյուրերին, քանի որ այս տարի երգիչը պատրաստվում է մեծ շուքով նշել իր ծննդյան օրը: Երգչի համար ամենակարևորն այն է, որ այդ գեղեցիկ օրն անցնի ուրախ, իսկ նրա համար ամենասպասված նվերը մարդկանց կողմից ասված սրտանց բարեմաղթանքներն են ու անկեղծ խոսքերը: Իսկ թե երգիչն ում ընկերակցությամբ և ինչպես է պատրաստվում նշել իր ծննդյան օրը, Լուրեր.com-ը փորձել է պարզել նրա հետ ունեցած զրույցի ընթացքում:

- Ինպե՞ս եք պատրաստվում նշել Ձեր ծննդյան օրը: Գիտեմ նաև, որ այս տարի պատրաստվում եք մեծ շուքով նշել այն: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Ամեն տարի ցանկություն է, որ ծննդյանս օրը նշվի ուրախ, իսկ այս տարի կրկնակի տոն է ինձ համար, քանի որ ծննդյանս և ամուսնությանս տարեդարձերը նշելու եմ միասին:

- Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում տոնել այս օրը, և ո՞ւմ ընկերակցությամբ:

- Ես այսօր ծննդյանս օրը նշելու եմ իմ ամենամոտ ընկերների, հարազատների հետ, կլինեն նաև իմ արվեստագետ ընկերները՝ երգիչ, երաժիշտ, հրավիրված կլինեն նաև այստեղի հայ համայնքի իմ ընկերները, և ես կարծում եմ, որ շնորհիվ իմ ծննդյան օրվա՝ ևս մի գեղեցիկ օր կավելացնենք մեր կյանքում, որը հիշարժան կդառնա իմ և իմ բոլոր հյուրերի համար:

- Առհասարակ՝ ծննդյան օրերն ասոցացվում են նվերների հետ: Կհիշե՞ք՝ Ձեր ամենահիշարժան նվերը ո՞ւմ կողմից էր, և ի՞նչ:

- Ինձ համար ամենաթանկ նվերը իմ ծննդյան օրվա անկեղծ շնորհավորանքներն ու սրտանց ասված բարեմաղթանքներն են:

- Իսկ կա՞ մի նվեր, որ սպասված է Ձեզ համար:

- Ինձ համար միշտ սպասված նվեր է, երբ մարդն արդեն իր ներկայությամբ կարողանում է տալ ինձ դրական էներգիա, որ ես կարողանամ ուրախանալ նրանց մարդկային վերաբերմունքից:

- Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

- Կարծում եմ՝ իմ համար ամենամեծ ձեռքբերումը հենց այն է, որ ես ծնվել եմ հայ ու հայ եմ, իսկ երկրորդ ձեռքբերումս, որ այսօր ես ունեմ լավ ընտանիք՝ սիրելի կին, հրաշք երեք երեխա, ովքեր երկար տարիներ բնակվելով օտար ափերում՝ մեծանում են հայեցի, և դա ինձ համար և մեծ ուրախություն է և մեծ ձեռքբերում:

- Ինչի՞ համար եք ափսոսում ամենաշատը, երբ հետադարձ հայացք եք նետում Ձեր անցած ճանապարհին:

- Այսօր միմիայն ցավում եմ, ինչու չէ՝ նաև ափսոսում, որ ինձ հետ չեն իմ ծնողները: Այսօր ես երգի ասպարեզում ունեմ հաջողություններ, սիրված եմ ժողովրդի կողմից, կցանկանայի այդ ուրախությունը տեսնեին ու իմ հետ կիսեին նաև իմ ծնողները, բայց ես համոզված եմ, որ նրանք ինձ հետևում են երկնքից ու ուրախանում իմ ունեցած ամեն տեսակ հաջողություններով, դրանով եմ այսօր ես մխիթարվում:

- Հայաստանում է ապրում Ձեր եղբայրը, նաև լուսահոգի հայրն է ապրել այստեղ, երբևէ ցանկություն չի եղել վերադառնալ այստեղ ապրելու: Ի՞նչն է Ձեզ խանգարում:

- Նախ ասեմ, որ ինձ իմ հայրենիքում խանգարող ոչինչ չկա, ուղղակի ես իմ ընտանիքով արդեն 13 տարի բնակվում եմ Ամերիկայում և այստեղ ունեմ շատ անավարտ գործեր, կան նոր աշխատանքային ծրագրեր ու համերգային հրավերներ, ինչպես նաև իմ երեխաներն այստեղ են ուսանում և ունեն շատ մեծ նպատակներ՝ կապված ուսման հետ: Ասեմ նաև, որ մենք ամեն օր, ամեն վայրկյան մտքով ու հոգով բոլորս ապրում ենք մեր հայրենիքով և երբ մեր հայրենիքից լավ լուրեր ենք ստանում, կրկնակի ուրախանում ենք, քանի որ միշտ ցանկանում ենք մեր հայրենիքը տեսնել ուրախ ու պայծառ:

- Ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում՝ կապված երգարվեստի և Հայաստան այցելության հետ:

- Երգարվեստի հետ կապված՝ ուզում եմ, որ երբեք չդադարի իմ աշխատանքը. օրերս նկարահանեցի միանգամից մի քանի նոր տեսահոլովակ, որոնք, ասեմ, արդեն հանձնել եմ իմ հանդիսատեսի դատին, և դրանք բավականին մեծ արձագանքներ ունեցան: Ապագայում սպասվում են շատ անակնկալներ իմ երգը սիրողների համար, քանի որ արդեն սկսել եմ նոր երգերի ու տեսահոլովակների աշխատանքները, ունեմ նաև մի քանի համերգային ծրագրեր Ամերիկայի տարբեր նահանգներում, իսկ առաջին մեծ համերգս նախատեսել եմ, ինչպես նաև երազում եմ, որ լինի Հայաստանում, և առա՛ջ Աստված, շատ չի ուշանա, և ես կգամ ու իմ հայրենիքում իմ հայ ազգի համար կներկանայամ մեծ մենահամերգով:

- Ի՞նչ կասեք Ձեր եղբոր՝ Արտաշ Ասատրյանի հետ զուգերգ կատարելու մասին: Երբևէ նման նպատակ չի՞ եղել:

- Արտաշի հետ միասին մենք շատ ծրագրեր ունենք, բայց այսօր շատ բաներ կան, բայց դա թող անակնկալ լինի. միայն կասեմ, որ կա նման նպատակ՝ ոչ միայն զուգերգի, այլև մեծ համերգային ծրագիր ունենք միասին, բայց դա դեռևս թող մնա անակնկալ մեր ժողովրդի համար:

Զրուցեց Ռուբինա Հակոբյանը

{gallery}astig{/gallery}

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված