ՉԼ-ի «Ռեալ»-«Բարսելոնա» եզրափակչի դեպքում ես կլինեմ մադրիդիստ. Ռոնալդո
Սպորտ
Լեգենդար բրազիլացի հարձակվող Ռոնալդոն ենթադրում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում խաղալու են իր նախկին երկու թիմերը. տեղեկացնում է Marca-ն։
«Ես եզրափակչում տեսնում եմ «Ռեալ»-«Բարսելոնա» զույգին։ Եթե նման խաղ լինի, ես կլինեմ մադրիդիստ։ Սակայն «Բավարիան» նույնպես ապացուցեց, որ հիանալի ակումբ է։ Մյունխենցիներն ուժեղ են և վստահ իրենց վրա։ Նրանք, ինչպես «Ռեալը» և «Բարսելոնան», մեծ ներուժ ունեն»,-նշել է Ռոնալդոն։
Նշենք, որ նման եզրափակիչ է ակնկալում նաև Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան