Բնակարանում կնոջ դի է հայտնաբերվել
Արտակարգ Պատահար
Ապրիլի 22-ին՝ ժամը 15.31-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 43 շենքի 125-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ժամը 16.15-ին փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում' բազմոցին, հայտնաբերել 1939թ. ծնված Մարգարիտա Ավագյանի դին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան