Միայնակ, անկողնային հիվանդ Վարսենիկը կապրի Գյումրիի տուն-ինտերնատում
Հասարակություն
Հաշմանդամության առաջին կարգ ունեցող Վարսենիկ Թոփլաղալցյանը Գավառ քաղաքում ապրում է միայնակ, անկողնային հիվանդ է: Բազմիցս դիմել էր տարբեր պատկան մարմինների իրեն որևէ տուն-ինտերնատում տեղ հատկացնելու համար, սակայն ջանքերն ապարդյուն են եղել, քանի որ կնոջը մերժել են:
Մարդու իրավունքների պաշտպանը Վարսենիկ Թոփլաղալցյանի խնդիրը լուծելու նպատակով գրություն էր ուղարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ խնդրելով 3 օրյա ժամկետում ապահովել Վարսենիկ Թոփլաղալցյանի՝ որևէ տուն-ինտերնատ ուղեգրումը:
Պաշտպանի գրությանն ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ Գավառի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունը, հաշվի առնելով քաղաքացու միայնակ և անօգնական լինելու հանգամանքը, աջակցել է նրան տուն-ինտերնատ ընդունվելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձեռքբերման հարցում, որոնց հիման վրա նախարարությունը քաղաքացուն ուղեգրել է Գյումրու տուն-ինտերնատ, իսկ Վարսենիկ. Թոփլաղալցյանի տեղափոխումը Գավառից Գյումրի կազմակերպել է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական պաշպանության վարչությունը:
Վարսենիկ Թոփլաղալցյանի պատշաճ տեղափոխման ողջ ընթացքին հետևել են Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի տարածքային գրասենյակի աշխատակիցները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան