Հենրիկ Մխիթարյանը կարող էր խաղի ելքը վճռել հօգուտ «Շախտյորի». Մորոզով
Սպորտ
Դոնեցկի «Շախտյորի» և «Դնեպրի» միջև տեղի ունեցած խաղից հետո Ուկրաինայի վաստակավոր մարզիչ Սերգեյ Մորոզովը գնահատել է «հանքափորների» խաղը և անդրադարձել նաև Հենրիկ Մխիթարյանին։
«Գնդակին 80-ը 20-ի հարաբերակցությամբ տիրում էր «Շախտյորը»։ «Հանքափորների» հոգեբանության վրա ազդեց բաց թողած անփույթ գոլը։ Դրա պատճառով էլ թիմն առաջին խաղակեսում չկարողացավ պահեր ստեղծել։ Թիմը, չնայած որ գրեթե չեմպիոն է, սակայն ներդրեց իր ողջ ուժը։ Դա է վկայում Սրնայի, Կուչերի, Ֆերնանդինյոյի, Ստեպանենկոյի արդյունավետ խաղը։ Պետք է նշել, որ իրենց մակարդակի վրա չխաղացին Տեյշեյրան, Էդուարդոն, Շևչուկը։ Եթե նրանք խաղային մաքսիմալ հնարավորություններով, ապա «Շախտյորը» կհաղթեր 3։1 կամ էլ 2։1 հաշվով։ Մխիթարյանը շատ մասնակցեց պայքարին, պահեր ստեղծեց, զգալի ծավալի աշխատանք կատարեց դաշտում։ Հենրիկը խաղի ավարտին կարող էր հանդիպման ելքը վճռեր հօգուտ «Շախտյորի»։
Պատվավոր մարզիչը Մխիթարյանի խաղը գնահատել է 4։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան