Չե՞ք ուզում գիրանալ՝ լիարժեք քնե՛ք
Հասարակություն
Մասնագետները նշում են, որ լիարժեք քունն օգնում է պայքարել ճարպակալման դեմ:
Հետազոտությանը մասնակցած երիտասարդ, առողջ, նիհար 16 մարդիկ երկու շաբաթ շարունակ ապրել են համալսարանական կլինիկայի հատուկ սենյակում, որն ուներ լուսավորության ավտոմատացված հսկողության համակարգ: Հետազոտությանը մասնակցած կամավորների ծախսած էներգիան հաշվվում էր՝ համաձայն շնչառական գազերի (թթվածին, ածխաթթուներ) ծավալների փոփոխության:
Առաջին երեք օրերի ընթացում մասնակիցները քնում էին օրական 9 ժամ: Ընդ որում, վերջիններիս սննդակարգի էներգետիկ արժեքը համապատասխանում էր նորմային: Դրանից հետո մասնակիցներին երկու խմբի են բաժանել. առաջին խումբը 5 օրերի ընթացքում քնում էր օրական 5 ժամ, իսկ երկրորդը՝ 9 ժամ: Ընդ որում, մասնակիցները կարող էին ուտել, որքան կցանկանային: 5 օր անց արվել են չափումները:
Ընդհանուր առմամբ, այն մասնակիցները, որոնք քնել էին 5 ժամ, ծախսել էին 5%-ով ավելի շատ էներգիա, սակայն միևնույն ժամանակ օգտագործել էին 6%-ով ավելի շատ կալորիներ: Բացի այդ, նրանք շատ քիչ էին ուտում նախաճաշին, իսկ ընթրիքն օրվա ամենակալորիական ճաշն էր: Ինչպես հայտնի է, երեկոյան կալորիաներն ավելի ակտիվորեն են վերածվում ճարպերի, քան առավոտյան:
Doctors.am-ի փոխանցմամբ, հետազոտությունը ցույց տվեց, որ քիչ քնող մարդիկ ավելի շատ էին ուտում այն ժամերին, երբ օրգանիզմը դեռ պատրաստ չէր մարսողության:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան