Բնակչուհին` Տարոն Մարգարյանին. Ինչով կարող ենք, մենք էլ աջակցենք, որպեսզի չկորցնենք Ձեր նման գանձին (տեսանյութ)
Քաղաքական
Այսօր Երևանի քաղաքապետ, Երևանի ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը հանդիպեց Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ: Բնակիչներից ոմանք իրենց դժգոհությունը, ոմանք էլ գոհունակությունը հայտնեցին քաղաքապետին: Իր նախընտրական ելույթն ավարտելուց հետո մի կին՝ մոտենալով քաղաքապետին իր շնորհակալությունն ու բարեմաղթանքները հայտնեց նրան:
168,am-ի փոխանցմամբ՝ կինը եկել էր իր դպրոցական աղջկա հետ, և նրա ասելով՝ աղջիկը հատուկ Տարոն Մարգարյանին տեսնելու համար դասից շուտ էր եկել: «Արածին պետք է թիկունք կանգնել: Մենք բոլորս կանգնած ենք Ձեր թիկունքին, ինչով կարող ենք մենք էլ մեր կողմից աջակցենք, որպեսզի չկորցնենք Ձեր նման գանձին»,- ասաց մի տիկին: Բժշկական գիտությունների թեկնածու, 97-ամյա Ժիրայր Փխրիկյանն էլ քաղաքապետին մի գրություն հանձնեց, որտեղ խնդրում էր լուծում տալ շենքի հարևանությամբ անցնող ջրի արտահոսքին, որի պատճառով, ըստ բնակչի, շենքը նստվածք է տալիս:
Բնակիչ Ռիմա Խաչատրյանն էլ քաղաքապետին ներկայացրեց իր բնակարանային խնդիրը՝ ասելով. «Մի հատ զուգարան էին տվել, էն էլ ջուր կտրել են»: Տ. Մարգարյանն էլ բնակչուհուն խորհուրդ տվեց իր զուգարանի ջրի մասին նամակ գրել իրեն: Սակայն բնակչուհին պատասխանեց, թե ինքն արդեն նամակ գրել է, բայց Երևանի քաղաքապետարանից իրեն հորդորել են իր զուգարանի ջրի հարցով դիմել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան