Մահվան դատապարտված բրիտանուհու ընկերներն իրականացրել են աղջկա երազանքը
Աշխարհ
Աղջիկներից շատերը երազում են ամուսնանալ արքայազնի հետ և ապրել թագավորական պալատում:
Այս մասին էր երազում նաև 23-ամյա բրիտանուհի Քեյլի Դաֆֆին, ում երազանքները հիվանդագին դարձան, երբ բժիշկները նրա մոտ լյարդի քաղցկեղ հայտնաբերեցին: Աղջկա ընկերները փորձում էին օգնել Քեյլիին և նրա երազանքները կյանքի կոչել։ Այս մասին գրում է vesti.ru-ն:
Սարսափելի ախտորոշումը միայնակ մայր Քելլիին հայտնել էին մեկ տարի առաջ: Քանի որ Քեյլիի ամենամեծ երազանքն ամուսնանալն էր, ընկերները նրա համար իսկական հարսանիք կազմակերպեցին՝ մոդելային գործակալությունից ժամանակավոր փեսացու վարձելով:
«Իմ փեսացուն իրականում շատ գեղեցիկ էր: Ողջ ընթացքն ինձ համար մի փոքր տարօրինակ էր և ես չէի կարողանում զսպել իմ ծիծաղը: Երբ իմ ընկերուհի Քեթին ասաց, որ ինձ համար ֆոտոշարք է կազմակերպել ես մտածեցի, որ նա պարզապես ցանկանում է ինձ նկարել հարսանեկան զգեստով: Ամեն ինչը բարձրակարգ էր արված»,- ասում էր ոգևորված բրիտանուհին:
Հիմա աղջիկն ինտենսիվ քիմիաթերապիայի կուրսեր է անցնում՝ հավատով, որ կհաղթահարի հիվանդությունը: Հաջորդ երազանքը, որն անպայման ուզում է իրականացնել, որդուն Լոնդոնի ակվարիում, Մադամ Տյուսսոյի թանգարան և «Լեգոլենդ» տանելն է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան