«Մարմնավաճառներին փողոցում տեղ կա, «գալուբոյներին» տեղ կա, իսկ 60 տարեկան կնոջը, որ Ղարաբաղ 2 տղա է ուղարկել՝ տեղ չկա»
Հասարակություն
Այսօր՝ ապրիլի 22-ին, Գլխավոր դատախազության շենքի դիմաց «Ժառանգություն» կուսակցության համակիրները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ի պաշտպանություն կուսակցության փոխնախագահ, «Բարև Երևան» դաշինքի առաջին համար Արմեն Մարտիրոսյանի:
Ակցիան կազմակերպվել էր ապրիլի 9-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այդ առթիվ հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն:
Հիշեցնենք, որ մի քանի ոստիկաններ ծեծի էին ենթարկել Արմեն Մարտիրոսյանին՝ ապրիլի 9-ին՝ Բաղրամյան պողոտայում:
«60 տարեկան կնոջը կարող են փողոցում խփել: Մարմնավաճառներին փողոցում տեղ կա, «գալուբոյներին» տեղ կա, իսկ 60 տարեկան կնոջը, որ Ղարաբաղ 2 տղա է ուղարկել ծառայելու՝ Ղարաբաղի հողը պաշտպանելու, տեղ չկա փողոցում»,- վրդովված ասել է Արմեն Մարտիրոսյանի մայրը:
Տեսանյութը՝ Galatv.am-ի


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան